Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Եթե շարունակենք գնալ քրգործեր հարուցելու ճանապարհով, մի օր պարզվելու է, որ մեր երկրում միայն մի «արդար ու անբիծ» մարդ կա

Եթե շարունակենք գնալ քրգործեր հարուցելու ճանապարհով, մի օր պարզվելու է, որ մեր երկրում միայն մի «արդար ու անբիծ» մարդ կա
26.09.2019 | 13:11

«Հրապարակը» գրել է. Եթե շարունակենք գնալ քրեական գործեր հարուցելու ճանապարհով, մի օր պարզվելու է, որ մեր երկրում մի արդար ու անբիծ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյանը։ Բոլորս մեղավոր ենք՝ տարբեր չափի զանցանք-հանցանքների համար։ Երեկ ևս 2 նախկին պաշտոնյա հայտնվեց իրավապահների տեսադաշտում՝ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավվեց, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց։


Սակայն, երբ ծանոթանում ես Քննչական կոմիտեի և ՀՔԾ-ի հաղորդագրություններին, պարզ է դառնում, որ սա սկիզբն է երկրորդ արարի, և շուտով մեղադրանք է հարուցվելու մեծ թվով այլ անձանց դեմ։ Վիգեն Սարգսյանի մեղադրանքից ակնհայտ է, որ մեղադրանք կառաջադրվի նաև ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին, որոնք մասնակցել են զինծառայողների բնակարանների տրամադրման գործընթացին։
Իսկ Ալիկ Սարգսյանի մեղադրանքն ընթերցելիս մի ահռելի ցանկ է հառնում։ Եվ այսպես՝ թիրախում են Գևորգ Կոստանյանը, Ալեքսանդր Աֆյանը, Հայկ Միլիտոնյանը, Հովհաննես Թամամյանը, Ներսես Նազարյանը, Աշոտ Գիզիրյանը, Արթուր Դաստակովը, Գեղամ Պետրոսյանը, Բագրատ Խաչատրյանը, փորձագետ Արթուր Հովհաննիսյանը, քննիչ Արմեն Հակոբյանը, իսկ Գևորգ Մհերյանն ու Հայկ Հարությունյանը, փաստորեն՝ հետմահու։ Հասկանալի է, որ հեղափոխության երկրորդ՝ առավել անողոք փուլն ենք թևակոխել։ Հասկանալի է, որ սա արվում է մեր հասարակության վրիժառու հատվածի պատվերով ու նրան հաճոյանալու համար։


Բայց մի ողջ երկրի պաշտպանության և ոստիկանության համակարգեր հանցագործ անվանելը, չենք կարծում, որ մեր երկրի շահերից է բխում և նպաստելու է Հայաստանի Հանրապետության առաջընթացին։ Եվ ովքեր են դատավորները։ Աստվածաշունչն ասում է․ «Ձեզնից ով անմեղ է, թող առաջինը ինքը քար նետի»»:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ